15 10 2021

Էլեկտրոնային մակագարման համակարգը բառացիորեն առգրավվեցին ու մինչ օրս չկա այն․ Վարդևանյան



«Դատավորը որպեսզի անկախ լինի մյուս գործընկեր դատավորներից, պետք է դրա տեխնիկական հնաավորությունն էլ ունենա։ Էլեկտրոնային մակագարման համակարգը թույլ էր տալիս, որ դատավորն անկախ լինի դատարանի նախագահից, քանի որ նախկինում մակագարողը եղել է դատարանի նախագահ։  Բայց ի՞նչ եղավ վերջին չորս ամսվա ընթացքում։ էլեկտրոնային մակագարման համակարգը բառացիորեն առգրավվեցին ու մինչ օրս չկա այն»,- ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը՝  Այլընտրանքային նախագծեր խմբի կազմակերպած «Դեպի բռնապետություն. Հետընթաց իրավունքներից» թեմայով պանելային քննարկման ժամանակ։

Նա նկատեց, մինչ այս պահին իրենք քննարկում են դատական համակարգի խնդիրները, դատարանների նախագահներն են որոշում, թե ում մակագրեն գործերը՝ իրե՞նց, թե մեկ այլ դատավորի։

«Նրանք կարող են մակագրելիս ոնց ուզեն, այնպես էլ անեն։ Բայց սա խաթարում է դատավորի անկախությունը, քանի որ միայն մակագրման փաստը ենթադրում է դատավոր-դատարանի նախագահ շփում, որը պետք է չլինի»,-նշեց բանախոսը, որի խոսքով  այդ ամենը շատ վատ է ազդելու միջազգային կառույցներում Հայաստանի վարկանիշի վրա, հետևանքները դեռ հետո են տեսենելու տարբեր ոլորտներում։

Նա ընդգծեց, միջազգային կառույցում ցանկացած հարց քննարկելիս հնարավոր է Հայաստանի ներկայացուցիչներին հիշեցնեն. «Դուք չե՞ք այն երկիրը, որ դատարանների մուտքեր ու ելքեր են շրջափակում, դուք չէք՞ այն երկիրը, որ մակագրման համակարգն ընտրությունների ժամանակ վերնում ու տանում եք, դուք չէ՞ք, որ Վենետիկի հանձնաժողովն ասում է, ՍԴ դատավորներին չի կարելի մի քանի ժամում ասել, որ դուք այլևս դատավոր չեք, բայց Հայաստանում նման բան արել են»,-ասաց Արամ Վարդևանայնը։

Մանրամանսերը՝ տեսանյութում։

Հիշեցնենք, որ Այլընտրանքային նախագծեր խումբը կազմակերպել է պանելային քննարկում «Դեպի բռնապետություն․Հետընթաց իրավունքներից» թեմայով ։  

Քննարկմանը մասնակցում են իրավաբաններ, փաստաբաններ, միջազգային իրավունքի մասնագետներ, խորհրդարանական և հասարակական սեկտորի ներկայացուցիչներ, պատգամավորներ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ