ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի բանակցությունների ձևաչափը ենթադրում է զրույց եւ աշխատանքային ճաշ: Այս մասին լրագրողներին հայտնել Է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ТАСС-ը: «Օրվա երկրորդ կեսը նվիրված կլինի ռուս-հայկական հարաբերություններին ՝ վարչապետ Փաշինյանի աշխատանքային այցի շրջանակներում։ Կլինի զրույց և աշխատանքային ճաշ», - նշել է Կրեմլի ներկայացուցիչը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը