Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ դատավոր Գնել Գասպարյանի, այսօր՝ հոկտեմբերի 8-ին, մեկնարկել է Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի եւ Քարահունջ բնակավայրի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանի գործով դատական նիստը։
Նրա պաշտպան Էրիկ Ալեքսանյանը NEWS.am-ի հետ զրույցում ասել է, որ Առուշանյանի վերաբերյալ բոլոր քրեական գործերը միացվել են մեկ վարույթում։
Պաշտպաններն այսօր դատարանին միջնորդել են Առուշանյանի տեսակցությունների սահմանափակումը վերացնել։ Միջնորդության քննարկումը հետաձգվել ու նշանակվել է նոյեմբերի 5-ին։ Հաջորդ դատական նիստին գործով մեղադրող դատախազն իր դիրքորոշումը կհայտնի։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը