Ակնհայտ է, որ Սյունիքում ստեղծված սպառնալիքներն ու ռիսկերը շարունակում են պահպանվել։ ԱԺ-ում ճեպազրույցների ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը, որը նոր է վերադարձել Սյունիքից։
Ադրբեջանն իր վերահսկողության ներքո գտնվող տարածքներում բավականին ակտիվ շինարարության մեջ է։ Այդ շինություններն ունեն և ռազմական, և քաղաքացիական նշանակություն։ Շատ մտահոգիչ է բռնազավթված տարածքներում Ադրբեջանի ամրացումները, որը կապված է սահմանապահ զորամասերի տեղակայման ու ամրաշինական ենթակառուցվածքների աշխատանքների հետ։ Այլընտրանքային ճանապարհը, որը կառուցվում է, մի քանի հարցեր կլուծի, սակայն Սյունիքի անվտանգության հարցը չի լուծի»,- ասաց Աբրահամյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը