05 10 2021

Ուսապարկային անառակություն․ Ռուբեն Հակոբյան

Ուսապարկային անառակություն․ Ռուբեն Հակոբյան

Ռուբեն Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Ուսապարկային անառակություն
Պարզվում է՝
- Վազգեն Սարգսյանի անունը քաղաքական բիզնես-պրոյեկտի վերածած, այժմ էլ Վազգենի գենետիկ թշնամու փնթի ատամնաշարը հոտոտող ինչ որ մի ժամկետանց քծնող կարող է դառնալ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ,
- ժամանակին իր և այլոց մատները սեփական մարմնի համապատասխան տեղերում բազմապրոֆիլ օգտագործած եւ քուչի խուլիգանի բառապաշարով ինչ որ մի գրանտակեր կարող է ղեկավարել ԱԺ Գիտության, մշակույթի և ինտելեկտուալ այլ ոլորտներ համակարգող հանձնաժողով,
- ԱԺ տարբեր գումարումներում ընդիմության ներկայացուցիչների գլխին հետևից հարվածող եւ Տավուշի «անկլավները» թշնամուն հանձնող ինչ որ մի տգետ-հողատու կարող է ղեկավարել ԱԺ Տարածքային կառավարման և բազմաթիվ այլ ոլորտներր ընգրկող հանձնաժողով,
- կեղծ պապիկներ հայնտնաբերելու բացառիկ մասնագետ եւ ոլորտին բացարձակ անտեղյակ ինչ որ մի դիջեյ կարող է ընտրվել ԱԺ Արտաքին հարցերի հանձնաժողովի նախագահ,
- առավել ևս՝ ժամանակին ՌԴ նախագահին «ընտրությունները կեղծող ԿԳԲ-չնիկ գյադա Պուտին» անվանող, բայց երեկ սեփական արժանապատվության վրա թքելով Պուտինի ոտքերի տակ սողացող՝ ակվարիումի ինչ որ մի պորտապարիստ կարող է դառնալ ԱԺ նախագահ, բայց Արթուր Ղազինյանը չի կարող լինել հանձնաժողովի նախագահի տեղակալ (չնայած, անկեղծ, վիրավորական է այս նենգ բանսարկուին տեղակալ լինել)։
Հ.Գ. Իհարկե, կարելի էր խորհուրդ տալ այս քաղաքական կոչված մեծամասնությանը՝ ավելի խորությամբ հասկանալ Դոնթի բանաձևի էությունն ու բովանդակությունը, բայց, տեսնելով ուսապարկերի դիլետանտության չափն ու այլասերվածության սանդղակի բարձրությումը, ձեռնպահ եմ մնում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ