05 10 2021

Արմեն Խաչատրյանը Գորիսում բնակիչներին առաջարկում է 1 միլիարդ դրամի աջակցություն․ ինչո՞ւ չեն կալանավորում․ Վահե Հակոբյան

Արմեն Խաչատրյանը Գորիսում բնակիչներին առաջարկում է 1 միլիարդ դրամի աջակցություն․ ինչո՞ւ չեն կալանավորում․ Վահե Հակոբյան

Իշխող ուժի պատգամավորներից Արմեն Խաչատրյանը պարբերաբար լինում է Գորիսում, ՔՊ-ի թեկնածուի նախընտրական քարոզն է տանում, և նրա համար, ինչի համար կալանավորված են և՛ Առուշ Առուշանյանը, և՛ Մենուա Հովսեփյանը, և՛ հետապնդվում է Իրինա Յոլյանը, այսինքն՝ աջակցություն խոստանալու և ցուցաբերելու համար, հիմա նա է Գորիսում և հարակից գյուղերում առաջարկում մեկ միլիարդ դրամի աջակցություն․ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը։

Նա շեշտեց, որ այդ պարագայում Արմեն Խաչատրյանը ևս պետք է կալանավորված լիներ։

«Եթե իրենց տրամաբանությամբ գնանք, ուրեմն իրենց կարելի՞ է այդպիսի բաներ անել։ Կամ ՝որտե՞ղ է Առուշ Առուշանյանի մասով հանցակազմը․ նա հանդիսանում էր քաղաքապետ, իսկ Խաչատրյանը որպես ո՞վ է հանդիսանում։ Այս հարցերի պատասխանը Գլխավոր դատախազը պետք է տա»,- ասաց Վահե Հակոբյանը։

Պատգամավորն ընդգծեց նաև, որ ԱԺ ընտրությունների ժամանակ կես միլիարդ դրամ էլ իշխանությունն ուղղել է Սյունիքի զարգացման հիմնադրամին, սակայն մինչև այժմ ոչ ոք չի պատասխանել, թե ինչի համար է ծախսվել նշված գումարը։ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ