04 10 2021

Փաշինյանը նման է անհույս ղումարբազի, որին թեթև «կուտ տալով» նստեցնում են խաղալու. Զաքար Խոջաբաղյան

Փաշինյանը նման է անհույս ղումարբազի, որին թեթև «կուտ տալով» նստեցնում են խաղալու. Զաքար Խոջաբաղյան

Զաքար Խոջաբաղյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Նիկոլ Փաշինյանը նման է անհույս ղումարբազի, որին թեթև «կուտ տալով» ու խաբելով նստեցնում են խաղալու՝ սկզբից մի փոքր հաջողության իմիտացիա ապահովելով իր համար, իսկ հետո՝ սկսում են քամել մինչև վերջ, հաշվի առնելով, որ անհույս ղումարբազներին բնորոշ է մինչև վերջ թփպրտալ ու տանուլ տալ հնարավոր ամեն բան, միայն թե գոնե մի փոքր հաղթանակի պատրանք ունենան, որ իրենց չկայացած գոյությունը և չունեցած ինքնասիրությունը իբր փրկեն։

Էդ տեսակը մինչև վերջ պատրաստ է տանուլ տալ՝ հույս ունենալով, որ գուցե վերջում հանկարծ բախտը կբերի։ Դրանք էժան ու պրիմիտիվ մանիպուլյատորներ են, մանր շուլլերներ, որոնց թվում է, թե իրենց փնթի խուլիգանությունները աննկատ են մնում խոշոր խաղացողների համար։ Էդ էն տեսակն է, որն ի վիճակի է պարտվել անգամ տունը, կնոջը, երեխային, ամեն ամեն ինչ, միայն թե իր գոյություն չունեցող եսը, եւ դատարկ ամբիցիաները բավարարելու մի թուլափայ ստանա»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ