04 10 2021

Այսօր ՀՀ իշխանությունը բանակցային սեղանի վրա է, շուրջը նստած չէ. Ռոբերտ Քոչարյան



Ներկայացնում ենք ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մամուլի ասուլիսից առաջին հարց-պատասխանը:

Հարց- Դուք մի քանի ամիս առաջ ասել էիք, որ բանակցային ճանապարհով հնարավոր է Հադրութը և Շուշին հետ բերեք, արդյոք այս հայտարարությունը մնում է ուժի մեջ, բացի այդ ինչ է սպասվում այն պայմանագրերին՝ նոյեմբերի 9-ին ստորագրված, հունվարի 11-ին Մոսկվայում ստորագրված, ինչ-որ բան մենք կարողանալու ենք փոխել, թե ոչ:

Ռոբերտ Քոչարյան Եթե այսպես շարունակի, ապա ոչինչի հնարավոր չի լինի հետ բերել:Մեկ տարի անցել է, մեկ տարի ոչինչ չի բանակցվում: Ես մոտավորապես գիտեմ, թե ինչ է բանակցվում Մոսկվայում միջկառավարական հանդիպումներում, միայն տեխնիկակական հարցեր են քննարկվում,  Որևէ առարակայական հարց Ղարաբաղի ապագայի և կարգավիճակի հետ կապված չի բանակցվում: Այսօր ՀՀ իշխանությունը բանակցային սեղանի վրա է, շուրջը նստած չէ, ամեն օրը ես համարում եմ կորցրած օր: Դուք չե՞ք նկատել, որ Ղարաբաղից չեն էլ խոսում, ասելիք չկա, ինչ-որ կոնֆորտ զոնա է առաջացել: Մի քիչ ժամանակ անցնի, մեր ժողովրդի մոտ տպավորություն է առաջանալու, որ Ղարաբաղը ռուս-ադրբեջանական բանակցությունների տիրույթում է գտնվում և Հայաստանը սրա հետ ունի միջնորդված առնչություն:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ