Անթույլատրելի է այսօր Թուրքիայի ու Ադրբեջանի հետ սկսել բովանդակային բանակցություններ։ Ինչու՞։ Ասեմ…: Այս մասին գրել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը.
«Կապիտուլյացիայից հետո եւ կապիտուլյանտների պատճառով Հայաստանն այսօր ահավոր թուլացած է։
Հայաստանը չունի ազգային շահերը սպասարկող իշխանություն։
Թուրքիայի ու Ադրբեջանի օրակարգը հակահայկական է։
Նրանք ,ինչպես նոյեմբերի 9-ից հետո ,ստանալու են հայկական կողմից ամեն ինչ ու փոխարենը իրենց պարտավորությունը չեն կատարելու։
Հայաստանի իշխանությունն ,ինչպես հունվարի 11-ին,այս անգամ եւս մնալու է դիտորդի դերում։
Չի կարելի թուրքերի եւ ադրբեջանցիների հետ վարել բովանդակային բանակցություններ,երբ դու վիրավոր ես ու դիմադրողականություն չունես։
Չկա խաղաղության օրակարգ,կա բացառապես թուրքական ու հակահայկական օրակարգ,որին մասնակցելը կնշանակի Հայաստանի պետականության փաստացի անկումը»,-գրել է Շարմազանովը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը