30 09 2021

Արցախի հիմնահարցը դեռևս կարգավորված չէ՝ հակառակ անցած տարվա պատերազմի արդյունքին․ Գեորգի Պետրոսյան

Արցախի հիմնահարցը դեռևս կարգավորված չէ՝ հակառակ անցած տարվա պատերազմի արդյունքին․ Գեորգի Պետրոսյան

Yerkir.am-ը գրում է․ ՀՅԴ  հանրային կապերի գրասենյակը Մինսկի խմբի համանախագահների սպասվող այցի շուրջ զրուցել է  ՀՅԴ Հայ դատի Արցախի գրասենյակի պատասխանատու Գեորգի Պետրոսյանի հետ։

 

-ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էոր նախատեսվում է համանախագահների այց տարածաշրջանայդ թվում՝ Ստեփանակերտ։ Ի՞նչ դիտարկում ունեք այս կապակցությամբ։

այտնի հանգամանքների բերումով՝ ավելի քան մեկամյա բացակայությունից հետո ողջունելի է, որ Մինսկի խմբի համանախագահությունը վերջապես Արցախ այցելելու վերաբերյալ որոշում է կայացրել։ Նախ կարևոր է, թե ի՞նչ երթուղով են համանախագահները ժամանելու մայրաքաղաք Ստեփանակերտ։

-Սեպտեմբերի 24-ի հայտարարության մեջ համանախագահները «վերահաստատել են իրենց հանձնառությունըշարունակել աշխատանքը կողմերի հետգտնելու ղարաբաղյան հակամարտությանը վերաբերող կամ դրանից բխող բոլոր մնացյալ խնդիրների համապարփակ լուծումներ՝ համաձայն իրենց մանդատի»։ Ըստ Ձեզ՝ ի՞նչ կարող է նշանակել վերջին ձեւակերպումը։

-Նախ՝ մենք արձանագրում ենք, որ, ըստ համանախագհների, Արցախի հիմնահարցը դեռևս կարգավորված չէ՝ հակառակ անցած տարվա պատերազմի արդյունքին։

Դրական է, որ համանախագահությունը փորձում է հակամարտության կարգավորման համար համապարփակ լուծումներ փնտրել։ Բայց հարց է առաջանում, թե որո՞նք են, այսպես կոչված, «մնացյալ խնդիրները»։ Բանն այն է, որ Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում առկա խնդիրները միայն չեն սկսվում և ավարտվում Արցախյան հիմնախնդրով։ Արցախյան հիմնախնդիրն էլ, որպես այդպիսին, բխում է հայության նկատմամբ Ադրբեջանի և Թուրքիայի ծավալապաշտական քաղաքականությունից և այդ քաղաքականության դրսևորումներից մեկն է։

Պետք է նաև հասկանալ, թե այդպիսի մոտեցման շրջանակներում համանախագահությունը արդյո՞ք գործուն քայլեր ձեռնարկելու է ագրեսիայի արդյունքները վերացնելու համար, այդ թվում՝ Արցախում և Արցախից տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության առումով։

-Ի՞նչ ակնկալել համանախագահների առաջիկա այցից:

-Անկախ այցի անմիջական արդյունքից՝ արցախյան հիմնախնդրի վերջնական կարգավորման արդյունքում հարգվելու և իրացվելու են Արցախի ՝ ի վերուստ սահմանված անառարկելի իրավունքները։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ