«Պատերազմից առաջ Արցախի նախագահը հայտարարում էր, որ Արցախի օդը հուսալիորեն փակ է , նույնն էլ Նիկոլ Փաշինյանն էր ասում դեռ 2019 թվականին»,- 5-րդ ալիքի հաղորդման տաղավարում նման միտք հնչեցրեց ռազմական փորձագետ Վան Համբարձումյանը՝ հատկանշելով.
«Նիկոլ Փաշինյանն ասում էր, որ ձեռք ենք բերել մոդերնիզացված «Оса-АК»-ն իս, միտված են դիվիդենտներ շահելու համար: Հիմա պարոն Փաշինյանի հայտարարութունը, որ «Оса-АК» հակաօդային պաշտպանության համակարգերով «օդը փակել ենք» պրոֆեսիոնալի մոտ նույնիսկ ծիծաղ չի առաջացնի, որովհետև այդ համակարգը Հորդանանն իր սպառազինությունից վաղուց հանել էր, ու եթե նկատի առնենք, որ Հորդանանը նաև առաջատար ռազմական գերտերություն չէ, պատկերացնու՞մ եք ինչի մասին է խոսքը»,-նման կարծիք հայտնեց ռազմական փորձագետ Վան Համբարձումյանը՝ 5-րդ ալիքի հաղորդման տաղավարում:
Թե ինչու էր հայկական կողմն այնուամենայնիվ գնել այն , փորձագետը նշեց.
«Որովհետև Հորդանանն այն հին էր համարել և որպես հնացած սպառազինություն աճուրդի էր հանել: Նույնիսկ 85 թվին այդ սպառազինությունը համարվում էր արդեն իսկ հին»:
Վան Համբարձումյանը նաև հատկանշեց, որ հայկական կողմն անընդհատ հայտարարում էր խփել են ինքնաթիռներ, բայց իրականում խփում էին կեղծ թիրախներ:
« «ԱՆ-2»-ը կամ «կուկուռուզնիկները» ադրբեջանական կողմը նախատեսել էր , որպեսզի հայկական կողմը թիրախ դարձներ»,նշեց փորձագետը՝ մարամասնելով դրա ֆունկցիոնալ հնարավորությունների մասին:
( Ի դեպ, «ԱՆ-2»-ը կամ բոլորին հայտնի «կուկուռուզնիկը» 1940-ականների վերջից շարք մտած խորհրդային արտադրության օդանավ է, որն օգտագործվում է տրանսպորտային, գյուղատնտեսական եւ այլ նպատակներով):
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը