ԱԺ պաշտպանության և անվտանագության հարցերի հանձնաժողովը շարունակում է ընտրել է հանձնաժողովի նախագահի տեղակալ։ Հիշեցնենք, որ նախորդ չորս անգամները ՔՊ-ականները մերժել են «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանի թեկնածությունը։
Նույն պաշտոնում այսօր կրկին ներկայացվել է Արթուր Ղազինյանի թեկնածությունը։
Հանձնաժողովի նիստում թեժ քննարկում ծավալվեց, մասնավորապես «Հայաստան» խմբակցության պատգամավորը ալ հարց էր բարձրացել, որը եվրաբերվում էր 44-օրյա պատերազմը դադարեցնելու առաջարկը վարչապետի կողմից մերժելուն։ Դիմելով Անդրանիկ Քոչարյանին Ղազինյանը նշեց․
«Իշխանությանը հետաքրքիր չէ պարզելու համար, թե ինչ հանգամանքներում է տեղի ունեցել հոկտեմբերի 7-ին պատերազմը դադարեցնելու մերժումը, որի դեպքում կարող էին չզոհվել հազարավոր մարդիկ։ Օրակարգն ինձ համար այլևս սպառված է, դա ձեր գլխացավանքն է, ձեր պատասխանատվությունն է։ Շարունակելու որևէ ցանկություն չունեմ»,- ասաց Ղազինյանը և դուրս եկավ սենյակից։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը