27 09 2021

Տեսանք թե ուր տարան նոր կետից սկսված բանակցությունները՝ փակուղի, պատերազմ..․ Զավեն Խուկեյան

Տեսանք թե ուր տարան նոր կետից սկսված բանակցությունները՝ փակուղի, պատերազմ..․ Զավեն Խուկեյան

Զավեն Խուկեյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Այսօր,երբ մեկ տարի անցել է չարաբաստիկ պատերազմի մեկնարկից, մենք դարձյալ դասեր չենք քաղում պատմությունից: Ինչ խոսք, կարևոր է քննարկել և վերլուծել պատերազմի հետևանքները, բայց առավել կարևոր է գտնել պատճառները... վերացնել դրանք....իսկ պատճառը տապալված դիվանագիտությունն էր, տարիների ջանքերը «վերելակային» դիվանագիտությամբ փոշիացնելը: Ու թող չասեն այդ դիվանագիտությունը ժառանգված էր... «նախկիններ» չէին թողել այն վեկտորները, որոնք որդեգրեց ազգադավը... նրանք հայտարարեցին, որ բանակցությունները սկսում են և սկսել են նոր կետից՝ իրենց կետից... այսինքն այդ պահից բանակցային գործընթացում ցանկացած ձախողման մեղավորն ու պատասխանատուն օրվա իշխանություններն են..... տեսանք թե ուր տարան նոր կետից սկսված բանակցությունները՝ փակուղի, պատերազմ... ու դեռ հայտնի չէ թե ինչ ստոր ու գարշելի պայմանավորվածություններ կան բացի մեր կրած ծրագրված պարտությունը:
Նրանք վերելակում ոչնչացրին 3 տասնամյակների հաղթանակը ու տարան ծրագրված պարտության:
Ոչնչացվեցին մեր ունեցած բոլոր պայմանավորվածությունները, Վիեննայում և Պետերբուրգում համաձայնեցված սահմանային միջադեպերի մոնիտորինգի ներդրման գործընթացը, որը չէր բխում ազիկների շահերից, որով մենք չէինք համոզելու, որ թշնամին է նախահարձակ եղել:
Այս ամենի զրոյացումը ձեռնտու էր միմիայն թրքամետ և թրքահպատակ ուժերին, ովքեր այժմ էլ չեն դադարեցնում մեզ ջլատել՝ պաշտպանության ոլորտին հատկացվող բյուջեի կրճատումով, ազգին երկփեղված պահելով, պաթոսով ու էլի պաթոսով:
Ուշքի գալու ժամանակն անցել է, իսկ մեզնից շատերը դուրս չեն եկել թմբիրից:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ