24 09 2021

Այս իշխանությունն ամեն ինչ անում է, որ մեր գյուղերը հայաթափեն. Վահե Հակոբյան



«Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ Սյունիքում տիրող իրավիճակին: Հակոբյանի խոսքով՝ Սյունիքում գտնվող ադրբեջանցիները ակտիվ ինժեներական աշխատանքներ են իրականացնում, ամենայն հավանականությամբ՝ նախապատրաստվում են մեր մեջքի հետևում նոր պայմանավորվածություններին: Պատգամավորը հույս հայտնեց, որ Գորիսի գործող քաղաքապետ Առուշ Առուշանյանը կվերընտրվի իր պաշտոնում: «Քանի որ նա այժմ անազատության մեջ է, այդ քարոզչությունը կիրականացնեն նրա հայրը, նրա համախոհները, մենք բոլորս: Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին «Առուշ Առուշանյան» դաշինքից ցուցակում կլինեն նաեւ նրա տեղակալ Մենուա Հովսեփյանը եւ Իրինա Յոլյանը»,-ասաց Հակոբյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ