24 09 2021

«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները բոյկոտեցին ԱԺ արտահերթ նիստը



Ազգային ժողովն արտահերթ նիստ է անցկացնում։ Օրակարգում ընդգրկված է մեկ հարց՝ «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը:

ԱԺ «Հայաստան» «Պատիվ ունեմ» խմբակցությունները բոյկոտեցին ԱԺ նիստը։ Ըստ խմբակցությունների, օրակարգը հակասահմանադրական է և չեն ցանկանում  մասնակցել իշխանությունների ապօրինությունների։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ