Նարեկ Մանթաշյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Ես բժիշկ չեմ, բայց մի պարզ ճշմարտություն գիտեմ, Պետությունը չի կարող, իրավունք չունի, բարոյական չի, որ փող աշխատելու,կամ սեփական շահի հետապնդման համար պարտադրի քաղաքացիներին, սեփական միջոցներով թեստավորվել...
Հայաստան դաշինքը մնում է իր տեսակետին, հանրային առողջությունը պետության հոգածության խնդիր է և պետությունն է պարտավոր հոգալ թեստավորման ծախսերը...
Անարդար է նաև սկզբունքը, այս իշխանության թիրախում աշխատող քաղաքացին է ում վախացնում են աշխատանքի կորստով, իսկ չաշխատող քաղաքացին նույնքան ռիսկ կա, որ նույն տրանսպորտում կամ մեկ այլ վայրում կվարակի...
Այսինքն Պետության համար բարիք ստեղծող, հարկ վճարող քաղաքացին ստիպված է լինելու նաև իր գրպանից թեստավորվել, իսկ չաշխատողը՝ ոչ...
Կրկնում եմ Պետությունը պարտավոր է վճարել թեստավորման գումարը...
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը