23 09 2021

Կա ևս երկու փաստաթուղթ, որոնք վերաբերում են Տիգրանաշենին և Տավուշի անկլավներին. Հրանտ Բագրատյան



Ադրբեջանը եկավ հայկական հողի վրա ճանապարհը զավթեց և դա առաջին հերթին ուղղված է Իրանի դեմ, որ հենց հարձակվեն, Իրանը մեզ չպաշտպանի: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը: Նրա խոսքով՝ երբ հիմա ասում են սահմանազատում-սահմանագծում, չի նշանակում, որ նախկինում Ադրբեջանի հետ սահման չկար, կար սահմանագիծ: «Եվս երկու փաստաթուղթ կա։ Եթե Փաշինյանը չի ստորագրել, երեւի հասկացել է, որ «հերիք է տամ»․․․ Իսկ եթե ստորագրել է և հետո պետք է հրապարակի, ապա այդ փաստաթղթերը վերաբերում են Տիգրանաշենին և Տավուշի՝ Իջեւանի և Նոյեմբերի շրջանի անկլավներին»,-ասաց նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ