21 09 2021

Վերջին երեք տարիների իրադարձությունները մեր անկախության հիմքերը խարխլեցին․ Ավետիք Չալաբյան



Մեր անկախությունը այսօր շատ երերուն է, միարժեք չէ, և մենք պետք է պայքարենք այդ անկախությունը ամրապնդելու համար։ Այս մասին Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը։

Նշենք, որ Հրապարակում սպասվող գունագեղ տոնակատարության զուգահեռ, հասարակական-քաղաքական գործիչները, զոհվածների և անհետ կորածների հարազատները երթով շարժվում են Եռաբլուր։

«Պետք է արձանագրենք, որ վերջին երեք տարիների իրադարձությունները մեր անկախության հիմքերը խարխլեցին։ Մենք  պետք է ունենանք իշխանություններ, որոնք պետականամետ են, որոնք հասկանում են մեր տարածաշրջանի և գլոբալ անցուդարձը։ Այս իշխանությունները տապալեցին միջազգային  քաղաքականությունը և մեր երկիրը կանգնացրին պատերազմի առաջ»,- ասաց Չալաբյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ