17 09 2021

Եթե տրվելու է այլընտրանքային ենթակառուցվածքային լուծում, ապա դա շատ լավ լուծում է․ փոխվարչապետ



Տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը նշանակում է, որ այն պետք է տեղի ունենա բոլոր հնարավոր ուղղություններով։ Ամեն բան պետք է տեղի ունենա սահմանապահ, մաքսային ռեժիմների գործառնության պարագայում, օրենսդրական բազայի հիման վրա։ Լրագրողների հետ ճեպազրույցում ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Անդրադառնալով Սյունիքի մարզի Գորիս-Կապան ճանապարհահատվածին, Մհեր Գրիգորյանն ասաց՝ եթե խնդիրը չկարգավորվի, ապա այն մեր տնտեսության վրա բացասական ազդեցություն կունենա․

«Բայց ես հույս ունեմ, որ հարցը կկարգավորվի։ Եթե տրվելու է այլընտրանքային ենթակառուցվածքային լուծում, ապա դա շատ լավ լուծում է, կհավասարակշռի իրավիճակը։ Ես նկատի ունեմ Տաթեւի ճանապարհը։ Ենթակառուցվածքային, համապատասխան տեխնիկական լուծումը նշանակում է ռիսկերի մեղմում։ Բոլոր ճանապարհները պետք է լինեն, եւ դրանք պետք է լիարժեք գործեն։ Հայաստանի հարավում անհրաժեշտ է հնարավորինս շատ այլընտրանքային ճանապարհներ ստեղծել, որպեսզի Գորիս-Կապան մայրուղուց կախվածությունը կնվազի»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ