17 09 2021

Առաջին անգամ խորհրդարանական պատվիրակության մեջ ներգրավված չէ գոնե մեկ ընդդիմադիր․ Մամիջանյան



Պատգամավոր Տիգրան Աբրահամյանն այս շաբաթ իր ելույթում բացահայտեց, որ այն սկզբունքները՝ Մադրիդյան, որոնք ժամանակին Նիկոլ Փաշինյանն անվանում էր հակահայկական և վնասակար, կառավարության ծրագրի թեզերում առկա են և կատարվել է դրանց հայկական կողմի վերադարձ։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասաց «Պատիվ ունեմ»  խմբկացության պատգամավոր Հայկ Մամիջանյանը

Ըստ պատգամավորի, 2018 թվականին կորսված ժամանակը չի կարող վերականգնվել, երբ Նիկոլ Փաշինյանը սեփական կետից էր վերսկսում բանակցային գործընթացը, որի արդյունքում կորսվեցին Վիեննայի և Սանկտ Պետերբուգի պայմանավորվածությունները, որոնք անկյունաքարային դերակատարություն էին ունեցել հակամարտության կարգավորման ընթացքում խաղաղության պահպանման մեջ:

Մամիջանյանը նկատեց, որ ՌԴ պետդումայի ընտրություններին դիտորդական առաքելության մեկնող ԱԺ պատգամավորների պատվիրակության ցուցակում չկա որևէ ընդդիմադիր պատգամավոր:

«ԱԺ նախագահի աթոռը զբաղեցնող անձն, հիմնվելով շատ ընդդիմադիր գործիչների, այդ թվում նաև իմ դեմ բացված շինծու քաղաքական, քրեական գործերի հետ կապված երկիրց բացակայելու արգելքի վրա, պարզապես ընդդիմադիր գործիչ չի ներառել պատվիրակության կազմում»,-հայտարարեց ընդդիմադիր պատգամավորը:

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ