11 11 2022

Եթե չլսեի այդ ձայնը, կկարծեի, թե ընդդիմադիրներիցս մեկի տեքստն է․ Գալստյանը՝ Փաշինյանին

Եթե չլսեի այդ ձայնը, կկարծեի, թե ընդդիմադիրներիցս մեկի տեքստն է․ Գալստյանը՝ Փաշինյանին

Ազգովին նիկոլի պատանդ ենք դարձել․ պատանդի կարգավիճակում են երկիրը, մեզանից յուրաքանչյուրի ճակատագիրը, ապագան, մեր հավաքական հեռանկարը․․․Այս մասին ֆեյսբուքում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, հրապարակախոս Լիլիթ Գալստյանը.

«Երեկ հրապարակային խոստովանեց, որ իր նախաձեռնած «խաղաղության» գործընթացը սնանկ է և ձախողված, ավելին՝ այն հայ ժողովրդի և հայոց պետականության համար կործանարար է և ինքնասպանական, իր բառերով՝ այն «Լեռնային Ղարաբաղի խաղաղ ոչնչացումն» է։

Եթե սա եթերում չհնչեր ու չլսեի իմ ու շատերի հոգեկան ու ֆիզիկական առողջությունը քայքայող այդ ձայնը, կկարծեի, թե ընդդիմադիրներիցս մեկի տեքստն է։ Այդ բոլոր սպառնալիքների մասին Հայաստանում և միջազգային հարթակներում խոսում ենք երկու, եթե ոչ՝ չորս տարի շարունակ, իսկ իշխանությունները և, հատկապես, տվյալ «խաղաղության» ճարտարապետը մեզ ու հանրությանը լռեցնում են բոլոր հնարավոր ճանապարհներով՝ մուրճով ու բանտերով, «հեղափոխության պահապաններով», քաղաքական ու ֆիզիկական հալածանքներով, ստով ու կեղծիքով, մանիպուլյատիվ անբարոյական քարոզչությամբ, ազգին պառակտելով, բարոյականության ու ինքնության դաշտերը ավերելով, արժեքներ պղծելով, ինքնութենական ու ազգային ինստիտուտներ կազմաքանդելով, օրենսդրական դաշտը քիրվայության հարմարեցնելով․․․

նիկո՜լ, ըստ էության, դու և քո շրջապատը թվում է, թե պիտի հասկանաք, թե քո տգիտությունը, սնափառությունը, քաղաքական ու միջազգային աճպարարությունը, այսպիսի «խաղաղությանն» հանգեցրած քո 0-ական կետը որքան թանկ, շատ թանկ արժեցան՝ հազարավոր զոհեր, տարածքային կորուստներ, ազգային դեգրադացիա ու ներազգային թշնամանք, միջազգային նվաստացում ու ցեղասպանվելու հեռանկար․․․/անգամ բառերն են իմաստազրկվել/

Դժվար չի հասկանալ, որ որքան Ալիևն է մեղավոր ագրեսոր ու պատերազմի հանցագործ լինելու համար և պատասխան պիտի տա դրա համար, նույնքան դու և քո քաղաքական թիմն է հանցավոր ու պատասխանատու։
նիկոլ, արդարացիորեն, ճիշտ ես ասում, բայց կիսատ՝ սա «Լեռնային Ղարաբաղի խաղաղ ոչնչացումը» չէ միայն, դու մասնակից ես և դերակատար նաև Հայաստանի խաղաղ ոչնչացմանը։

Դուք փորձում եք չհասկանալ, դասեր չքաղել կամ ձևացնել, թե չեք հասկանում, որովհետև իշխանությունն ու աթոռը քո և ձեր համար թանկ է և վեր ամեն բանից․․․

Երեկ Բերդում նորընտիր ավագանու առաջին նիստին էր, համայնքապետ ընտրվեց Հարություն Մանուչարյանի ղեկավարած «Զորավոր համայնք» դաշինքի ընտրական ցուցակի երրորդ համարը՝ Աստղիկ Հակոբյանը։ Առաջին համարը, երկրորդ անգամ ընտրված, քաղաքական հալածյալ Հարություն Մանուչարյանը ինքնաբացարկ էր ներկայացրել։ Ոչ քպ-ական Մանուչարյանին հաղթանակը չէր ներվել դեռ մեկ տարի առաջ․ 2021 թ․ նոյեմբերի 9–ին կալանավորվել էր և միայն 11 ամիս անց էր գրավի դիմաց ազատ արձակվել։

Մանուչարյանին ու նրա դաշինքին դարձյալ չեն ներում։ Այսօր, նիստից ժաներ անց, Մանուչարյանը կրկին ձերբակալվել է։
նիկոլ, հիմա ու վաղուց եմ մտածում, դու էլ՝ անկեղծության պահին մտածիր․ մեր անցյալին, ներկային ու ապագային Ալիևն է շատ վնաս տվե՞լ, թե՝ դու․․․

Գնա, էլի, գնա՜՜՜՜՜՜՜, հարամ է այսպիսի իշխանությունը, չես կարողանում՝ գնա՜՜՜՜, գուցե կարողանանք քեզանից հետո թողած ավերակացը ոտքի հանել․․․

Գուցե ընդդիմադիրներին բանտերում ժամանակավոր լռեցնես, բայց պատմությանը հո՞ չես կարող լռեցնել․․․»

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ