17 09 2021

Հովհաննես Հովհաննիսյանը ԵՊՀ-ում «բեսպրեդել» սկսելու համար վազել է Փաշինյանի մոտ և ստեր փչել. Գեւորգ Էմին-Տերյան

Հովհաննես Հովհաննիսյանը ԵՊՀ-ում «բեսպրեդել» սկսելու համար վազել է Փաշինյանի մոտ և ստեր փչել. Գեւորգ Էմին-Տերյան

Ինձ հասած տեղեկություններով, Հովհաննես Հովհաննիսյանը ԵՊՀ-ում «բեսպրեդել» սկսելու համար օգոստոսի 27-ին վազել է Նիկոլ Փաշինյանի մոտ և ստեր փչել, որ ես և իմ ընկերները քաղաքական նպատակներ ունենք, ու դրա համար մեզ պետք է չեզոքացնել: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԵՊՀ արդեն նախկին մամուլի խոսնակ Գեւորգ Էմին-Տերյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Դրանից հետո ես ու իմ ընկերները իրավապահ համակարգի կողմից սկսել ենք ենթարկվել աննախադեպ ճնշումների։

Ոչ հարգելի իշխանություն, վստահեցնում եմ, որ Հովիկը, ինչպես միշտ, այս անգամ էլ է ստել. ոչ ես, ոչ իմ ընկերները իշխանություն վերցնելու պլաններ չունենք. մեզ հետաքրքրում է բացառապես Երևանի պետական համալսարանը, այն էլ` կոնկրետ ինձ` առանց որևէ անձնական հավակնության։

Այնպես որ հույս ունեմ, որ ձեր անհաջող կադրերի ականջներն այնպես կձգեք, որ այլևս նման թյուրիմացություններ չլինեն»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ