Խոսքը միայն Արցախի մասին չէ, այլ այն արդյոք մենք մնալու ենք որպես հայ, թե ոչ և երբ սկսվեց ազգի բարոյական և մտավոր կազմաքանդումը։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը։
«Խնդիրը հետևյալն է, պետք է ազգի հիմքից վերականգնվենք, բայց այսօրվա վիճակում դա հնարավոր չէ, պետք է կոշտ ուժ կիրառել։ 2020 թվականի դեկտեմբերին պաշտոնական երթի ժամանակ Եռաբլուր ամեն ինչ պարզ էր։ Մենք սրբապղծեցինք Եռաբլուրը, պահելով վերջին տականքի նման։ Եռաբլուրի սրբապղծումը ինձ համար վերջանական ախտորոշումն էր, որ մենք գնում ենք բարոյական և ֆիզիկական ոչնչացման։ Մեր ազգը շարունակվում է ոչնչացվել և հերթական փուլում ենք, իսկ մենք ընտրել ենք ինքաոչնչացման ճանապարհը։ Ո՞ւր է այսօրվա մտավորականությունը, ինչո՞ւ է լալկվել»,- ասաց Մեսրոբյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը