14 09 2021

Ադրբեջանական քարոզչամեքենան շարունակում է յուրացնել մեր ժառանգությունը. Լիլիթ Գալստյան



ԱԺ հայտարարությունների ժամին ելույթով հանդես եկավ ՀՀ ԱԺ պատգամավոր Լիլիթ Գալստյանը.

«44-օրյա պատերազմի արդյունում և նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն համաձայնագրով արձանագրված անգնահատելի մարդկային զոհերի, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած մեր հայրենիքի մի հատվածի կողքին ունեցանք նաև աներևակայելի մշակութային և հոգևոր կորուստներ, որոնք Արցախի հողի նկատմամբ մեր սեփականության անառարկելի վկայություններն էին, մեր ինքնության վավերագրերը ու այդ հողի նկատմամբ մեր անկասելի իրավունքները: 

Այն, որ քոչվոր թուրքական ցեղերն ու նրանց շառավիղները իրենց ինքնությունը կառուցել են քաղաքակրթությունների ոչնչացման, յուրացման, նրանց իրական տերերին ֆիզիկական բնաջնջման կամ չեզոքացման ձեռագրով ու մեթոդաբանությամբ, լրացուցիչ ապացուցման կարիք չունի: Այն, որ մենք պարտվել ենք և պարտվում ենք նաև ինֆորմացիոն դաշտում, նույնպես նորություն չէ: Իսկ ադրբեջանական քարոզչամեքենան, ինչպես նաև նրանց «գիտական» միտքը տարիներ շարունակ զբաղված է եղել գիտական զեղծարարությամբ և շարունակում է յուրացնել մեր ժառանգությունը՝ փորձելով Արցախի ադրբեջանական պատկանելիության հիմքեր ստեղծել»:

Ամբողջական ելույթը՝ տեսանյութով: 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ