14 09 2021

Իմ քույրը որևէ վատ բան չի առաջարկել․ Հրաչյա Հակոբյան



Մեզ համար ամենաառաջնայինը անվտանգային համակարգն է։ Ես գիտեմ Դուք հիմա  հաջորդ հարցը կտաք, թե մենք չունենք անվտանգային համակարգ, բայց ստեղծված իրավիճակում որքանով կարողանում ենք հետպատերազմյան շրջանում փորձում ենք ապահովել անվտանգային միջավայր։ Ազգային ժողովում Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Հրաչյա Հակոբյանը, ի պատասխան հարցին, թե որոնք են 650 հազար ձայն ստացած քաղաքական ուժի  առաջնահերթությունները։

Հարցին՝ ինչպե՞ս եք ապահովում, երբ մայիսի 12-ից թշնամին ՀՀ տարածքում է, Հակոբյանը նկատեց, որ դա իրենց ևս մտահոգիչ փաստ է․

«Աշխատում ենք բոլոր ուղղություններով, գերատեսչություններ են աշխատում, ես կարող եմ վստահեցնել, որ շատ կոնկրետ աշխատանք է տարվում այդ ուղղությամբ»։

Իշխանական պատգամավորը լրագրողի դիտարկմանը ի պատասխան, որ դիմադրություն ցույց չտրվեց պատճառաբանությամբ, որ նորից պատերազմ չսկսվի, նշեց․

«Այո, մենք այսօր պատրաստ չենք պատերազմի, դա բոլորս գիտենք, և ես կարող եմ ասել, որ մենք պետք է մեր բանակը վերազինենք, ոչ թե րա համարո որր պատրաստ լինենք պատերազմի այլ որ պատրաստ լինենք խաղաղության»։

Մանրամասն՝ տեսանյութում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ