14 09 2021

Իմ ֆեյսբուքյան տիրույթում օգտակար նյութեր կհայտնաբերեք ձեզ համար․ Ղազինյանը՝ Անդրանիկ Քոչարյանին



Իշխանության համար պայքարը Հայաստանում վերածվել է կենսագոյության համար պայքարի։ Այս մասին խորհրդարանում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը։

«Իշխանությունը չի խորշել գնալ իրավունքի քաղաքականացման։ Դա նշանակում է քաղաքական պատվերով քրգործերի հարուցումներ, ապօրինի կալանքներ․․․ Այս պրոցեսի մեջ իրավունքը հայտնվեց զոհի կարգավիճակում, որովհետև յուրաքանչյուրը փորձում էր ձևել իր ուզած ճաշակի, իր ուզած ձևի։ Մենք պետք է օր առաջ ձեռնամուխ լինենք իրավական անվտանգության հայեցակարգի մշակմանը»,- ասաց Ղազինյանը։

Անդրադառնալով Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովում իր երրորդ անգամ չընտրվելուն, Ղազինյանը նկատեց․

«Երեք նիստերում կարծես ոչ թե կարևորվում է Սյունիքում տիրող իրավիճակը, ներքին անվտանգությունը, այլ քննարկման առարկա է իմ ֆեյսբուքյան տիրույթը և եկամուտների հայտարարգիրը։ Պարոն Քոչարյան, ես ուրախ եմ, որ իմ ֆեյսբուքյան տիրույթում հաճախ եք անցկացնում, այնտեղ շատ ժամանակ անցկացրեք օգտակար նյութեր կհայտնաբերեք ձեզ համար, միգուցե ավելի հետաքրքիր, քան լսարանում կստանայիք։ Հետևաբար, եթե որոշել եք լինել այնտեղ, շատ լավ է»։ 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ