14 09 2021

Սյունիքում տիրող իրավիճակին ԱԱԾ-ն պետք է ոչ թե արձագանքեր, այլ՝ կանխարգելեր․ Վարդևանյան



Մենք տեսնում ենք, որ թշնամին զառանցանքներին զուգահեռ անցել է կոնկրետ գործողությունների, մի պարզ  պատճառով, քանի որ տեսնում է, որ դիմադրություն չկա։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը, անդրադառնալով Սյունիքում տիրող իրավիճակին։

«Նախորդ իշխանություններին քննադատում էին նրա համար, որ իբրև թե ինքնիշխանություն են զիջում, ինքնիշխանության նման խայտառակ  վիճակ պատկերացնել ուղղակի հնարավոր չէ։ Այս իրավիճակին պետք է ԱԱԾ-ն ոչ թե արձագանքեր, այլ՝ կանխարգելեր։ Դատախազությանը հարցրեք, որ Սև լճի տարածքում թշնամին մտել էր քրգործ էին հարուցել այդ գործով ձերբակալված անձ կա՞, թե իրենք միայն քաղաքական գործերով են զբաղվում»,- ասաց Վարդևանյանը։

Պատգամավորը հույս հայտնեց, որ այս իշխաբություններին ձայն տված քաղաքացիները քայլ առ քայլ իրավիճակը կգիտակցեն։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ