13 09 2021

Երկիրը պետք է մաքրվի նախընտրական պաստառներից․ Թագուհի Թովմասյան



Ընտրությունները պետական համակարգի համար փորձություն են, հասարակության համար՝ սթրես, ԱԺ ութերորդ գումարման երկրորդ նստաշրջանի հերթական նիստի ժամանակ հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը:

«Մենք մինչ օրս շարունակում ենք չհաղթահարել այդ սթրեսը այն պարզ պատճառով, որ մի շարք համայնքներում շարունակում են նախընտրական քարոզչական պաստառնեը փակցված մնալ, այստեղ մենք ունենք խնդիր», - ասաց նա:

Նա հայտնեց, որ օրենսդրական նախաձեռնություն է առաջարկելու, որով կնախատեսվի ընտրություններից մեկ շաբաթ հետո այդ պաստառները քաղաքից մաքրել։

«Շենքերի վրա, բոլոր հնարավոր հատկացված վայրերում շարունակում են մնալ նախընտրական քարոզչական պաստառներ, ընդ որում՝ հիմնականում իշխանական։ Այնպիսի տպավորություն է, որ մարդիկ վախենում են, խուսափում են պաստառները պոկելուց, ինչը նորմալ չէ»,–ասաց նա և նշեց, որ մենք չենք կարող անընդհատ ապրել ընտրական գրոծընթացներով։

Մանրամասն՝ տեսանյութում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ