13 09 2021

Հոկտեմբերի 27 անելու առաջին շահագրգիռը ՀՀՇ-ն էր․ Բագրատ Եսայան



Մեղրին տալիս էին 1997 թվականին Առաջին նախագահի օրեք և նրանք էին պլանավորում այս գիծը, ինչի մասին խոսեց Խաչատուր Սուքիասյանը ԱԺ ամբիոնից։ 1997 թվականի Վազգեն Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի շնորհիվ այդ հողատվությունը, դավաճանությունը կասեցվեց։ Այս մասին մամուլի ասուլիսում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Բագրատ Եսայանը։

«Երկրորդ  փորձը ինչպես Խաչատուր Սուքիասյանն ասեց, 2008-ին կասեցվեց, որն էլի Ռոբերտ Քոչարյանի ջանքերով կասեցվեց։ Եվ միայն երրորդ փորձը նրանց մոտ հաջողվեց։ 1998 թվականի հրաժարկանից հետո Վազգեն Սարգսյանը ՀՀՇ-ական շրջանակներում համարվում էր թիվ մեկ դավաճանը, որը դավաճանեց Լևոնին և առաջին շահագրգիռը ՀՀՇ-ն էր հոկտեմբերի 27 անելու, երկրորդը շահագրգիռ Ադրբեջանն էր»,- ասաց Եսայանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ