10 09 2021

ՀՀԿ-ում որոշվել է առաջիկա ՏԻՄ ընտրություններին մի շարք համայնքներում առաջադրել սեփական թեկնածուներ

ՀՀԿ-ում որոշվել է առաջիկա ՏԻՄ ընտրություններին մի շարք համայնքներում առաջադրել սեփական թեկնածուներ

Այսօր ՀՀԿ նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀՀԿ Գործադիր մարմնի հերթական նիստը: Նիստի ընթացքում քննարկվել է ինչպես երկրի ներքաղաքական իրավիճակն, այնպես էլ տարածաշրջանային զարգացումները, հայտնում են ՀՀԿ գրասենյակից։

Արձանագրվել են կապիտուլյանտ վարչախմբի կողմից Հայաստանի ինքնիշխանության հետեւողական մսխման, արտաքին և անվտանգային մարտահրավերներին անադեկվատ լինելու, աշխարհաքաղաքական հերթական արկածախնդրության դրևորումները։

Ի գիտություն է ընդունվել կուսակցության միջազգային կապերի զարգացման և նոր նախաձեռնությունների վերաբերյալ տեղեկատվությունը։

Հանրապետականը հետևողական է լինելու իր ունեցած փորձը, կապերը, գիտելիքները և հնարավորությունները ազգային օրակարգի առաջնահերթությունների համար ծառայեցնելու գործում։

Քննարկվել է կուսակցության մասնակցության հարցը գալիք ՏԻՄ ընտրություններին։

Որոշվել է մի շարք համայնքներում առաջադրել սեփական թեկնածուներ, մասնավորապես՝ Գյումրի քաղաքում Հանրապետականը առաջադրել է կուսակցության Շիրակի տարածքային կազմակերպության ղեկավար Արտյոմ Ղուկասյանի թեկնածությունը և հաստատել է ավագանու թեկնածուների ցուցակը։ Ինչ վերաբերում է այլ համայնքներին, Հանրապետականը բաց է լինելու մյուս ընդդիմադիր թեկնածուներին աջակցելու շուրջ քաղաքական քննարկումների համար։

Ընդգծվել է հասարակության լայն շերտերի հետ մշտական շփումների և հետադարձ կապի կարեւորությունը, այդ թվում՝ կուսակցական պատգամավորների ներգրավմամբ։

Որոշում է կայացվել վերսկսել Անդրանիկ Մարգարյանի անվան Քաղաքական դպրոցի դասընթացները։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ