10 09 2021

Սեպտեմբերի 27-ից հետո այլ իրավիճակում ենք, և մեր արձագանքներն էլ պետք է լինեն լրիվ այլ, ոչ թե ստանդարտ․ Վարդևանյան



Ճանաչելով պարոն Վարդանյանին, կարող եմ ասել, որ նա չափազանց մեծ ցանկությամբ կցանկանար պաշտպանել այս նախագիծը, բայց ելնելով քաղաքական կամ այլ պատճառներից փորձում է ուղղորդվել դեպի ձեռնպահ իրավիճակի։ Այս մասին պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը, անդրադառնալով իրենց կողմից բերված նախագծին, ըստ որի պետք է Արտաքին հարաբերությունների հանձնաժողը պետք է վերանվանվեր և ավելացվեր Արցախի հարցերի հանձնաժողով։

«Պատկերացնո՞ւմ ենք մենք ինչ ազդակ ենք տալիս բազմիցս զառանցանք մտքեր արտահայտող, փաստացի ՀՀ-ի հետ իրավահարաբերության մեջ մտնող հարևան երկրի ներկայացուցիչները տեսնեն մեր կողմից միասնական ազդակ Արցախի հարցի շուրջ, Արցախի Հանրապետություն բառերով»,- ասաց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ