10 09 2021

Դուք փորձում եք խուսափել Արցախի հարցից և միտումը վաղուց է սկսվել․ Ագնեսա Խամոյան



Դուք երկար-բարակ հիմնավորեցիք, որ տեղին չէ այս որոշման նախագիծը և վերջում սայթաքեցիք, ասացիք, որ իրավիճակը վատթարացնող չէ և նշեցիք՝ խնդրահարույց նախագիծ չէ։ Այդ դեպքում ո՞րն է խնդիրը պարոն Վարդանյան, մենք վախենո՞ւմ ենք Արցախի բառը արտասանելուց, մենք վախենում ենք Արցախի Հանրապետություն ձևակերպումը կառավարության ծրագրում ներառելուց։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի արտահերթ նիստում, որտեղ քննարկվում է Անվտանգության հարցերի հանձնաժողովին Արցախի հարցերի հանձնաժողով ավելացնելու ընդդիմության նախգիծը, ասաց «Հայաստան» խմբակցությաբն պատգամավոր Ագնեսա Խամոյանը դիմելով հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանին։

«Ինչպե՞ս է ստացվում, որ երկրի ղեկավարի արդեն երկրորդ արձակուրդը համընկնում է սեպտեմբերի 2-ին։ Ինչպե՞ս է ստացվում, որ պատերազմից հետո Արցախ ոչ մի անգամ չի այցելել։ Իմ կարծիքով, խնդիրը միտումն է, որ դուք փորձում եք խուսափել Արցախի հարցից և միտումը վաղուց է սկսվել։ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ  դրական ազդակներ է ստացել Թուրքիայից և Հայաստանը կգնահատի Թուրքիայի կողմից եկող այդ դրական ազդակները։ Եթե այս որոշման նախագծի քվեարկությունը տապալվի, մենք կարո՞ղ  ենք ենթադրել, որ սա գնահատականնէ  Թուրքիայից եկող դրական ազդկաների»,- նշեց պատգամավորը։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ