Առաջիկայում սպասվում են ՏԻՄ ընտրություններ և այսօրվա իշխանությունը համատարած կերպով մեր հավանական թեկնածուների նկատմամբ իրականացնում է բռնաճնշումներ, շարունակում են հետապնդումները համայնքների ղեկավարների նկատմամբ։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
«Շարունակվում են ճնշնումները, որպեսզի գործող, հեղինակություն ունեցող համայնքի ղեկավարները հրաժարական տան, որպեսզի իրենց թեկնածուներին նշանակեն ԺՊ և այդ ուղղությամբ փորձեն տեղական ընտրություններում հասնել հաջողության»,- ասաց Սաղաթելյանը։
Նա նաև նշեց, որ Գորիսում քաղաքապետ Առուշ Առուշանյանը մասնակցելու է ընտրություններին և ՀՅԴ–ն պաշտպանելու է նրա թեկնածությունը։ Ինչպես նաև բազմաթիվ համայնքներում ՀՅԴ–ն հանդես է գալու առանձին համամասնական ցուցակով։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը