Ես 2010 թվականից պետական ծառայության մեջ չեմ եղել և օրենքով արգելված որևէ արարք չեմ կատարել: Եթե որևէ նման քայլ եմ արել, ապա դա ենթակա է բացահայտման և պատասխանտվության: ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը՝ անդրադառնալով իր կարողության մասին խոսակցություններին:
«Ես ունեցել եմ ազատ ժամանակ, ունեցել եմ հնարավորություն, կապեր, միջավայր, որպեսզի կարողանամ ձևավորել իմ սեփական կյանքը: Ես դա արել եմ արժանապատիվ, առանց որևէ բան թաքցնելու: Ես մտածում էի՝ արժե՞ր արդյոք այդ գումարը հրապարակել, թե՞ ոչ, ի վերջո, որոշեցի անկեղծ լինել մեր քաղաքացիների հետ և հրապարակել, որովհետև գաղտնիք, ըստ էության, չունեմ»:
Ավելին՝ տեսանյութով:
Նշենք, որ Արթուր Ղազինյանը «Հայաստան» խմբակցության կողմից 2-րդ անգամ է առաջադրվում հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը