Էդգար Էլբակյանը գրում է․
Պատերազմն սկսելու որոշումն Ադրբեջանում կայացվել է 2019 սեպտեմբեր-հոկտեմբերին՝ աստիճանաբար հայտնի դառնալով նաև համապատասխան մայրաքաղաքներում, այդ թվում՝ Երևանում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Էդգար Էլբակյանը։
«• Կանցնեն տարիներ, ու գնդակահարության պատի տակ ես կհիշեմ 2019 թ․ օգոստոսին ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան նշանակված հայազգի Ալան Գոգբաշյանին, որն արդեն երևանյան տան զուգարանի կաֆել-մետլախն էր խփել տվել, երբ շատ-շատերի, այդ թվում՝ իր համար անսպասելի, «ելնելով գործառնական հանգամանքներից» («for operational reasons»), հոկտեմբերի կեսին հետ կանչվեց Լոնդոն…
Հ․Գ․ Վերլուծությունը կհրապարակեմ այլ ձևաչափով և այլ ժամանակ»,-գրել է Էլբակյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը