02 09 2021

Մեր ժողովուրդը իրենց մանդատ չի տվել երկիրը կործանելու․ Սարգիս Ավետիսյան



Շատ տրամաբանական է, որ այս օրերին է Նիկոլ Փաշինյանը արձակուրդում, որովհետև այսօրվա քաղաքական իշխանության համար Արցախը, հայ դատը, բոլոր խնդիրները խորթ են և եթե ուշադրություն դարձրած լինենք, այդ օրերին պետականորեն որևէ լուրջ բան չի կատարավում և իրենք մոռացության են տալիս։ Այս մասին Մամուլի ասուլիսի ժամանկա ասաց Համերաշխություն կուսակցության նախագահ Սարգիս Ավետիսյանը, անդրադռանալով Փաշինյանի՝ Արցախի անկախության օրը արձակուրդում գտնվելուն։

«Թուրքիայից էլ կոնկրետ հանձնարարություն կա, որպեսզի մոռանան ցեղասպանության մասին, իսկ թուրքերի մյուս տեսակը՝ Ադրբեջանը հանձնարարել է Արցախի մասին մոռանալ։ Այդ դեպքում կունենանք հաշտության ինչ-որ պայմանագիր, որի ընթացքում ասվում է, որ կունենանք էժան ձեթ, բենզին, սրանք խոստումներեն են, որոնք չեն իրականացվելու և դա շատ վտանագվար է և վատ է վերջանալու մեզ համար»,- ասաց Ավետիսյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ