«Հրապարակ»-ը գրում է․
«Տվյալներ կան, որ Գորիս-Կապան մայրուղու սահմանային միջադեպերը առաջացել են Պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանի գործողությունների հետևանքով։
Ըստ Տելեգրամյան «Աբրիկոս» ալիքի, 2020 թվականի դեկտեմբերին նա, ԱԳՆ-ից և ԱԱԾ-ից թաքուն ստորագրել է Կուբաթլիի և Զանգելանի հետ Հայաստանի սահմանի երկայնքով ձգվող 350 կիլոմետրանոց ճանապարհը Ադրբեջանին հանձնելու վերաբերյալ փաստաթուղթը, որը ամենևին չէր բխում նոյեմբերի 9-ի հայտարարությունից։
Եթե այդ փաստաթուղթը չլիներ, սահմանային վերջին միջադեպերն էլ չէին լինի, քանի որ ՀՀ զինուժը պետք է ազատեր հիշյալ տարածքn ավելի ուշ, երբ այնտեղ կսկսվեին դելիմիտացիայի աշխատանքները։ Թե ինչի շուրջ է համաձայնություն ձեռք բերվել գերգաղտնի այդ փաստաթղթում, հայտնի չէ։
ՊՆ խոսնակի հետ կապ հաստատել և Տելեգրամի հրապարակած նյութի առիթով որևէ տեղեկություն ստանալ այդ գերատեսչությունից չի հաջողվում»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը