26 08 2021

Այս երեք օր է իշխանությունը հիմնավորում է, որ պետք է հայրենիքը թշնամուն տայինք 20 տարի առաջ․ Սաղաթելյան



Մենք քննարկում ենք երկրի ապագան, իրենք խոսում են այն, ինչ երեք տարի խոսել են։ Հոկտեմբերի 27-ի հետ կապված այսօրվա իշխանությունից շատերը 1999 թվականի հոկտեմբերի 27-ից հետո եղել են իշխանության, երեք տարի է իշխանության են․ բան ունեն ասելու, թող ասեն, եթե ունեն փաստ, թող խոսեն։ Երեկ Խաչատուր Սուքիասյանը բացահայտեց հոկտեմբերի 27-ի շարժառիթը, կարելի է ամբողջությամբ պատկերացնել՝ ովքեր են շահագրգռված եղել հոկտեմբերի 27-ի համար, ինչի տեղի ունեցավ այդ ահաբեկչությունը։ Այս երեք օր է քաղաքական մեծամասնությունը հիմնավարում է, որ մենք պետք է մեր հայրենիքը թշնամուն տայինք 20 տարի առաջ ու ավելի լավ կլիներ։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։

«Մենք ասել ենք սատանայի հետ էլ կհամագործակցենք հանուն մեր պետության ու ժողովրդի, այս մարդիկ չարիքի կառավարություն են, սա կապ չունի մեր ժողովրդի շահերի հետ։ Այս պահին Հայաստանի ինքնիշխան տարածքի գլխավոր ճանապարհը գտնվում է Ադրբեջանի հսկողության տակ, սրանք եկել են Մարտի 1-ից են խոսում։ Իրենք սադրանքներով մեր հասարակության ուշադրությունը շեղում են կառավարության բուն ծրագրից, որովհետև այս կառավարության ծարգրի մեջ շատ հստակ նկարագրել են, որ մեզ վրա հույս չդնեք, մենք գնալու ենք նոր կապիտուլյացիայի, եթե կան մարդիկ, որոնք այս իրավիճակի հետ համակերպվելու են։ Ես ու մեր խմբակցությունը չենք համակերպվելու, մեզ սարանքներով, նման քայլերով չեն լռեցնելու»,- ասաց Սաղաթելյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ