25 08 2021

Ձեր ընտրողների մեջ կան մարդիկ, որոնք մինչև օրս մտածում են, որ նոյեմբերի 9-ին Ռոբերտ Քոչարյանը Նիկոլ Փաշինյանին գերի էր վերցրել. Վարդևանյան



«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը խորհրդարանում ելույթի ժամանակ նշեց, որ նոյեմբերի 10-ին կառավարության շենք մուտք գործած մարդիկ պատճառաբանություն ունեին, որ Նիկոլ Փաշինյանը չստորագրի փաստաթուղթը, քանի որ համացանցում տարածվում էր փաստաթղթի օրինակը, որտեղ Նիկոլ Փաշինյանի ստորագրությունը առկա չէր։

«Ձեզանից շատերի հետ համագործակցող մարդիկ ֆեյսբուքում ակտիվ հենց այդ միտքն էլ բարձրաձայնում էին»,- ասաց Վարդևանյանը՝ նշելով, որ երեք տարիների ընթացքում տեղեկատվական մանիպուլյացիաներ են եղել։

Վարդևանյանը՝ անդրադառնալով ընտրողների թվին, նշեց, որ այդ նույն ընտրողների թվում ևս կան մարդիկ, ովքեր մանիպուլյացիաների էին տրվել։

«Կարո՞ղ եք ունենալ անկեղծություն ու ասել, որ 680 հազար քաղաքացիների մեջ էլ կան մարդիկ, որոնք մինչև օրս մտածում են, որ նոյեմբերի 9-ին Ռոբերտ Քոչարյանը Նիկոլ Փաշինյանին գերի էր վերցրել։ Ախր նման տեղեկություններ են տարածում ձեր հետ ասոցացվող էջեր, ԶԼՄ-ներ։ Թե ստիպում էին, որ Փաշինյանը ստորագրի այդ փաստաթուղթը»։

 Մանրամասները՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ