<<Վկայակոչեք այն իրավական նորմը, որով դուք գերագույն հրամանատար եք>>․ ԱԺ-ի ամբիոնից հնչեցրած ելույթում, այս կերպ դիմելով վարչապետ Փաշինյանին նշեց <<Հայաստան>> խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։ Անդրադառնալով կառավարության ներկայացրած ծրագրին պատգամավորը նշեց․
<< Եթե չեք գնահատել , չեք վերլուծել, ներդրումային ի՞նչ քաղաքականության մասին եք խոսում․ Դուք ծանո՞թ եք էս ծրագրին , ծրագիրը փորձեցի նայել, հասկանալ, որ այդ ներդրումային ծրագրի շրջանակներում որոնք են այդ մեխանիզմները,ի վերջո մեր երկրին ներդրումներ են պետք, եթե նկատի չունեք թուրք -ադրբեջանական կապիտալը , ապա այս ծրագիրը չի կարող իրականանալ, եթե նկատի ունեք թուրք-ադրբեջանական կապիտալը, նշանակում է, այո՛, Հայաստանի և Արցախի վերջնական կործանում։ Հույս ունեմ, որ այնուամենայնիվ էս վերջինը նկատի չեք ունեցել>>, ասաց պատգամավորը։
Մանրամասները՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը