Ընդդիմությանը մեղադրում են բառեր, որակումներ օգտագործելու մեջ: Ժողովուրդ, հիշո՞ւմ ենք, թե այսօրվա իշխանության մինչև իշխանության գալն ինչ էր կատարվում: Ազգային ժողովում ելույթի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը:
«Վերջին հաշվով, կարելի է պահանջել մի բան, ինչ-որ ինքդ չես արել, կարելի է պահանջել մի բան, որին մասնակից չես եղել, կարելի է պահանջել մի բան, ինչը մերժել ես առաջին իսկ րոպեից, բայց երբ այն, ինչ կարելի էր քեզ, հիմա արդեն չի կարելի ուրիշին, երկակի ստանդարտնե՝րի շատ բարդ դրսևորում է: Այսօր տեղի ունեցավ մի բան, երբ բանախոսը երկու անգամ վիրավորեց բանակի գեներալ-գնդապետին, «Հայաստան» խմբակցության ղեկավարին, Արցախի հերոսին՝ նախ որակելով դավաճանություն, երկրորդ՝ դիմելով վիրավորական ոճով»:
Ամբողջական ելույթը՝ տեսանյութը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը