Տեղի է ունենում կազմակերպված գործընթաց՝ լռեցնելու, ճնշելու, վախեցնելու ընդդիմությանը։ Վերջին մի քանի օրերին այս ամբիոնից հնչում են պարզ ճշմարտություններ, հնչում են գնահատականներ ընդդիմադիր որակումներ ինչին սովոր չէ այս իշխանությունը։ Այս մասին Ազգային ժողովում ծեծկռտուքից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստան խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը։
Պարզ դարձավ, որ իշխանությունն ունի մեկ նպատակ՝ ընդդիմությանը ենթարկեցնելու։
Նա դիմելով «Հայաստան» դաշինքին ընտրողներին, ասաց․
«Մեզ վախեցնել և լռեցնել չի հաջողվելու, մենք ունենք պայքար և այդ պայքարը հանուն պետության և հանուն ժողովրդի է։ Թեկուզ ՆԱՏՕ-ի բանակը բերեն այստեղ մեզ լռեցնելու նպատկով չի հաջողվելու»։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը