Հակառակ օրվա իշխանությունների պնդումներին՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում անվտանգային, պետական կառավարման քաղաքական, սոցիալ-տնտեսական, բարոյահոգեբանակն ճգնաժամը չի հաղթահարվել: Ազգային ժողովում ելույթի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը:
«Ճգնաժամը խորացել է ու բերել բացասական հետևանքների: Դրանցից կառանձնացնեի արտագաղթի տեմպը, եթե համավարակով պայմանավորված սահմանափակումները չլինեին, ապա արտագաղթը կվերածվեր տարհանման: Ճգնաժամի չհաղթահարման մյուս ապացույցը թշնամի պետության ղեկավարի ախորժակն է, ադրբեջանական զորքերի ներկայությունը ՀՀ տարածքում»:
Ամբողջականը՝ տեսանյութով:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը