«Ձեր ժամանակ շփոթ է առաջացել, դուք սկզբից եկաք և խոսեցիք ըստ էության անկախության տեսակետից, որ չեք կարող ներկայացնել Ղարաբաղը, որովհետև Ղարաբաղի կողմից չեք ընտրվել և պետք է Ղարաբաղը բանակցությունների մասնակցի որպես լիիրավ կողմ, հետո ասացիք, որ Ղարաբաղը Հայաստան է և վերջ: Այսինք զուգահեռ միացումը և անկախությունն իրար հակադրվում են, հաջորդաբար դրանք իրար լրացնում են: Հետո վերջում ավելի անհասկանալի բան ասացիք՝ այնպիսի լուծում պետք է լինի, որ բավարարի Հայաստանին, Ղարաբաղին, Ադրբեջանին: Էդ ի՞նչ աճպարարությամբ էր հնարավոր գտնել այդպիսի լուծում և հետո պարզվեց, որ այո, ունեցանք մի լուծում, որը բավարարեց միայն Ադրբեջանին: Այս հարցն ինչպե՞ս եք դուք ներկայացնում որպես պատմական այնպիսի մի ձախողում, որի արդյունքում մենք ունեցանք պատերազմ»,- Ազգային ժողովում հարց ու պատասխանի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը՝ հարցն ուղղելով Փաշինյանին:
Ամբողջական հարց ու պատասխանը՝ տեսանյութով:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը