«Փաստինֆո»-ն գրում է
Բանական մարդն այլևս այս իշխանությունների, դատաիրավական համակարգի և դատախազության գործողություններին ի վիճակի չէ նորմալ գնահատական տալ, որովհետև խելագարության կանխավարկածով այլևս շատ դժվար է աշխատել, պայքարել, սա խայտառակություն է: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ անդրադառնալով պատգամավոր Արմեն Չարչյանին կալանավորելու մասին որոշմանը:
Իսկ թե ինչո՞ւ պատգամավորին կալանավորելու որոշում կայացվեց՝ առանց խորհրդարանում նրա անձեռնմխելիության հարցը քննարկելու, Գեղամ Մանուկյանն ասաց.
«Քանի որ խելագարության կանխավարկածով պետք է առաջնորդվենք, ավելի լավ է նրանք պատասխանեն՝ դատախազությունը, ԲԴԽ-ն, Գագիկ Ջհանգիրյանն օրեր առաջ դեռ ակնարկներ էր անում, որ Արմեն Չարչյանը պետք է կալանավորվի, հիմա էլ իրենով է անում ողջ դատական համակարգը, իհարկե, այնտեղ փայլուն դատավորներ էլ կան, բայց կան նաև իշխանության կամակատարներ: Օրենքի դիկտատուրա ասվածը, որ իրենք այդքան ճամարտակում էին նախընտրական քարոզարշավի ժամանակ, չէր վերաբերվում օրենքի սահմաններում օրենքի դիկտատուրա հաստատելուն, այլ ուղղակի նիկոլական դիկտատուրա հաստատելու փորձ էր,որ ամեն քայլափոխի իշխանությունն իրականացնում է: Եթե հույս ունեն, թե Արմեն Չարչյանի կալանավորելով, «Հայաստան» խմբակցությանը կշեղեն քաղաքական օրակարգից, չարաչար սխալվում են»,-ասաց Գեղամ Մանուկյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը