Մամուլի ասուլիսի ժամանակ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասն` անդրադառնալով ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության հետ կապված հարցին, հայտարարել է , որ Հայաստանն ակտիվություն և իրական շահագրգռվածություն է ցուցաբերում ՀԱՊԿ-ի ամրապնդման և զարգացման գործում։ Նրա խոսքով Հայաստանը կստանձնի ՀԱՊԿ նախագահությունը սեպտեմբերի 16-ին:
«Այժմ Հայաստանի Հանրապետությունում աշխատանք է տարվում՝ ՀԱՊԿ-ում նախագահության ընթացքում իրենց առաջնահերթությունները ձևավորելու ուղղությամբ: Դրա համար խոսել այն մասին, թե որոնք կլինեն առաջիկա տարիների առաջնահերթությունները, դեռ վաղ է: Կցանկանայի նշել, որ Հայաստանը շատ ակտիվ դիրքորոշում է որդեգրել մեր կազմակերպությունում և մշտապես դրսևորել է իրական շահագրգռվածություն մեր կազմակերպության ամրապնդման եւ զարգացման գործում: Վստահ եմ, որ այս առաջնահերթությունները գալիք տարում թույլ կտան որոշակի քայլեր կատարել ՀԱՊԿ արդյունավետության բարձրացման ուղղությամբ»,- ասել է Զասը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը