Հայաստանից ՀԱՊԿ-ից դուրս գալու վերաբերյալ փաստաթղթեր չկան, այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ մեկնաբանելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե ՀԱՊԿ-ի հետ հարաբերություններում «մենք անդառնալիության կետն անցել ենք»:
«Մենք լսում ենք այս խոսակցությունները, Հայաստանի վարչապետը շատ է խոսել և քննարկել այդ թեման, մենք որևէ մեկին ոչինչ չենք պարտադրում»,- ասել է նա:
ՌԴ ԱԳ նախարարի խոսքով` Հայաստանի անվտանգության շահերից է բխում միության անդամ լինելը առավելագույնս օգտագործելը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը