Ե՞ս պետք է ասեմ, որ հետընթաց է ապրում բանակը՝ բոլոր ուղղություններում, այն ոչ միայն կազմաքանդվում է, այլ նաև մթնոլորտն այնպիսին, որ ծնողները չուզենան իրենց տղաներին ուղարկեն բանակ: Ասուլիսի ժամանակ ասաց իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը:
«Սկզբում հարց բարձրացրեցին, որ մեր տղաները չպետք է գնան ծառայեն Արցախում, ինչն ամոթալի երևույթ է, որքան էլ հասկանալ ծնողներին, ովքեր անհանգստանում են իրենց որդիների համար, ես զարմանում էի, որ այդպիսի շարժում կար: Հիմա էլ խոսքը գնում է նրա մասին, որ այնպիսի ցցուն դեպքեր տեղի ունենան և անպատիժ մնան պատասխանատուները, որ ծնողներն էլ չուզենան իրենց որդիներին ուղարկել ՀՀ բանակ: Պատահական չէ, որ այս վտանգների ներքո ՄՈԲ-ի մասին են խոսում, այլ ոչ թե բանակի, զորակոչի, բանակում բարոյահոգեբանական իրավիճակի մասին»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը