Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների ղեկավարներն օգոստոսի 23-ին տեսակոնֆերանս կանցկացնեն՝ քննարկելու իրադրությունն Աֆղանստանում: «ТАСС»-ի հաղորդմամբ՝ այս մասին այսօր Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ հանդիպմանն ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Հիմա ամենաարդիական հարցերից մեկն անվտանգությունն է, հատկապես այն իրադարձությունների հետ կապված, որոնք տեղի են ունենում Աֆղանստանում: Հուսով եմ, որ երկուշաբթի մենք տեսակոնֆերանսի ձևաչափով ՀԱՊԿ շրջանակում կհավաքվենք՝ քննարկելու իրավիճակը»,- ասել է ՌԴ ղեկավարը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը