Ազգային ժողովի արտահերթ նիստին «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը առաջարկեց քննարկում կազմակերպել սահմանային հարցերով։
«Ելնելով ՀՀ սահմանային իրավիճակի լարվածությունից՝ Հայաստան դաշինքն առաջարկում է, քանի որ այսօր երկու ընթերցումների արանքում ժամանակ ունենք, փակ, գաղտնի, ինչպես կորոշեք դուք, քննարկում կազմակերպենք համապատասխան պատասխանատու անձանց կողմից՝ հաշվի առնելով այն, որ իրարամերժ տեղեկություններ են գալիս սահմանային իրավիճակից։ Քննարկում կազմակերպենք, իմանանք իրավիճակը և մեր հասարակության, մեր ժողովրդի այդ մտահոգությունները փարատենք», ասաց Օհանյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը